Անցյալ տարի Տավուշի մարզպետարանը շուրջ 38 մլն դրամի գնում է կատարել՝ ապարատի կարիքների համար

Անցյալ տարի Տավուշի մարզպետարանը շուրջ 38 մլն դրամի գնում է կատարել՝ ապարատի կարիքների համար 2020-11-04 13:58:07 159

Հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից ստացված տեղեկատվությունը՝ 2019 թ. պետական ապարատի կարիքների ապահովման համար կատարված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է՝ 113.311.440 ՀՀ դրամ։ Ստացված տեղեկատվությունը, սակայն, չի համապատասխանում www.tender-monitoring.am կայքում ներկայացված տվյալներին, ըստ որի պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է՝ 38,568,649 ՀՀ դրամ:

Մարզպետարանի կողմից կատարված պետական գնումների մեծ մասը վերաբերվում է ճանապարհների պահպանման, փոստային, ապահովագրական, սպասարկման և այլ ծառայություններին։

Ներկայացված տվյալների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2019 թ.֊ին մարզպետարանի ընդհանուր ֆինանսական միջոցների կեսից ավելին (52 %) ծախսվել է ծառայությունների գնման նպատակով, կոմունալ վճարումների համար ծախսվել է ընդհանուր ֆինանսական միջոցների մեկ քառորդից ավելին (28 %), վառելիքի համար՝ 15 %, իսկ գրասենյակային ապրանքների ձեռքբերման համար՝ 5 %։

 2019 թ.-ին, ըստ https://www.tender-monitoring.am/ կայքում տեղ գտած տվյալների, ՀՀ Տավուշի մարզպետարանը, ընդհանուր առմամբ, կնքել է 51 պայմանագիր (37 մատակարար և 1 պետական կառույց)՝ ընդհանուր շուրջ 38,568,662 ՀՀ դրամ արժողությամբ: Նույն թվականին կայացած գնումների պայմանագրերը թվով 49-ն են (35 մատակարար, 1 պետական կառույց)՝ շուրջ 38.387.662 ՀՀ դրամ արժողությամբ, իսկ չկայացած գնումների պայմանագրերը 2-ն են (2 մատակարար, 1 պետական կառույց)՝ շուրջ 180.987 դրամ արժողությամբ:

Հարկ է նշել, որ Տավուշի մարզպետարանից տեղեկատվություն ստանալու հարցման միջոցով ստացված պետական գնումների ընդհանուր տվյալները չեն համապատասխանում https://www.tender-monitoring.am/ կայքին։

Ֆլորա Խաչատրյան