«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն խստորեն դատապարտում է Իջեւանի համայնքային իշխանությունների վարքը առ այն, որ պատշաճ կեչպով չեն պահպանվում համայնքի կառավարման գործընթացներում ¦Տեղական ինքնակառավարման մասին§ ՀՀ օրենքով քաղաքացիների մասնակակցությանը եւ բաց կառավարմանը ներկայացվող պահանջները:
Ս.թ. փետրվարի 11-ին տեղի ունեցած ավագանու արտահերթին նիստին հաստատվել է Իջեւանի 2022թ. բյուջեն: Հաստատմանը նախորդող շաբաթվա ընթացքում համայնքային իշխանությունները համայնքապետարանի կայք-էջի ¦Հայտարարություններ§ բաժնում հայտարարություն են տարածել Իջեւան համայնքի 2022թ. բյուջեի հաստատման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում կազմակերպելու մասին: Հայտարարության մեջ բացակայել են հանրային քննարկման վայրին եւ տեղին վերաբերող տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են բնակիչների եւ համայնքի այլ շահագրգիռ կողմերի մասնակցությունը ապահովելու համար: Ավելին՝ կազմակերպությունը լուրջ մտահոգություններ ունի առ այն, որ հանրային քննարկում առհասարակ չի կազմակերպվել: Սա խիստ քննադատելի երեւույթ է, որը լուրջ պատնեշ է տեղական ժողովրդավարության եւ մասնակցային կառավարման մեխանիզմների զարգացման եւ ամրապնդման ճանապարհին:
Համայնքային իշխանություններին եւ ավագանու անդամներին կոչ ենք անում վերանայել իրենց վարքագիծն ու աշխատելաոճը՝ հանուն համայնքի զարգացման եւ բարօրության: