Մեդիագրագիտության դասընթաց՝ միտված երիտասարդության մեդիամանիպուլյացիաների հանդեպ զգոնության բարձրացմանը

Մեդիագրագիտության դասընթաց՝ միտված երիտասարդության մեդիամանիպուլյացիաների հանդեպ զգոնության բարձրացմանը 2021-08-25 17:19:59 51

 «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» Համայնքային Զարգացման ՀԿ-ն Freedom House-ի կողմից ֆինանսավորվող “Together to counter disinformation” ծրագրի շրջանակներում ս/թ օգոստոսի 13-16-ը իրականացրեց մեդիագրագիտության եւ քննադատական մտածողության դասընթաց՝ միտված Տավուշի, Լոռու, Շիրակի մարզի երիտասարդների, քաղհասարակության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների իրավագիտակցության եւ մեդիամանիպուլյացիաների հանդեպ զգոնության բարձրացմանը։

 Դասընթացի ընթացքում հյուսիսային մարզերի 18 մասնակիցները ծանոթացան մարդու իրավունքների, պոպուլիզմի, հակագենդերային շարժումների օրինակների հետ՝ Հայաստանում տարածվող մի շարք ապատեղեկատվությունների համատեքստում, ստացան գիտելիքներ փաստերի ստուգման գործիքակազմի ու մեթոդների վերաբերյալ, խոսեցին թիրախավորման եւ ատելության խոսքի դրսեւորումների մասին, քննարկեցին վերջիններից պաշտպանման մեխանիզմները։

 Մասնակիցները հյուրընկալել էին  Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, պատմագետ, դիվանագետ Արա Պապյանին, լրագրող Սոնա Մարտիրոսյանին, փաստերի ստուգման լրագրող Արշալույս Բարսեղյանին, փաստաբան Անահիտ Մկրտչյանին, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին:

Ծրագրի հաջորդ փուլում դասըթնացի մասնակիցները իրենց համայնքներում հանդես կգան ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված  ծրագրերով, որոնք կֆինանսավորվեն «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից: