Ժանետ Մարդիգյանի անվան թիվ 1 մանկապարտեզ․ Իջեւան համայնքի առաջին նախակրթարանը

Ժանետ Մարդիգյանի անվան թիվ 1 մանկապարտեզ․ Իջեւան համայնքի առաջին նախակրթարանը 2021-10-06 15:46:18 1346

Իջեւանի թիվ 1 մանկապարտեզի շենքը իր գոյության 55 տարիների ընթացքում երբեք չէր հիմնանորոգվել եւ 2020-2021թթ. ընթացքում ի շնորհիվ Հայ Օգնության ֆոնդի, Մարդիգյանների ընտանիքի ու եւս մի քանի այլ բարերարների հիմնանորոգվեց՝ համապատասխանելով մանկապարտեզներին ներկայացվող սանիտարական, կառուցվածքային ու գույքային ժամանակակից ստանդարտներին

«Focus on Children Now» բարեգործական կազմակերպության օգնությամբ մանկապարտեզը համալրվել է նաեւ անհրաժեշտ գույքով, խաղահրապարակի համար նախատեսված նոր խաղասարքերով, իսկ 2021թ. համայնքապետարանի եւ «Ֆերտի» բարեգործական կենտրոնի ջանքերով մանկապարտեզում տեղադրվել են արեւային ջրատաքացուցիԷլմիրա Խաչատրյանը, ով արդեն 2 տարի է,  ինչ թիվ 1 մանկապարտեզի տնօրենն է եւ ով բազում ջանքեր է գործադրել մանկապարտեզի բարեկարգման համար, հարցազրույցի ընթացքում նշեց, որ մանկապարտեզն այսօր իր հյուրընկալ դռներն է բացել 3-6 տարեկան ավելի քան 130 երեխայի համար։

Նա ընդգծեց, որ վարձավճարներից գոյացած գումարները մասնակի են լուծում մանկապարտեզի կարիքները եւ առանց բարերարների ֆինանասական օժանդակության անհնարին կլիներ հոգալ կառույցի գործունեության հետ առնչվող բոլոր ծախսերը: Այսպես, անցած 1 տարվա ընթացքում հիմնովին լուծվել են շենքի տանիքի վերանորոգման, կոյուղու եւ ջրագծերի թարմացման, լուսավորության, ջեռուցման եւ էլեկտրագծերի նորոգման, խմբասենյակների միջանցքների, դռների և պատուհանների նորոգման, հարդարման և բակի բարեկարգման խնդիրները: Իսկ այսօր Հայ օգնության ֆոնդը Թորոս եւ Մարիամ Հովիվյան ընտանիքի աջակցությամբ հոգում է երեխանների սննդի ծախսերը, քանի որ ծնողների տված վարձավճարները չեն բավականացնում այն հոգալու։ 

Չլուծված խնդիրներից շարունակում է  արդիական մնալ մանկապարտեզի բակի ասֆալտապատման խնդիրը, որը Իջեւանի համայնքապետարանը մոտ ժամանակներս խոստացել է լուծել, սակայն նախկին պրակտիկան ցույց է տալիս, որ կապիտալ խնդիրների կարգավորման հարցում, որոնք մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջում, համայնքային ռեսուրսները սովորաբար չեն բավականացնում: Մանկապարտեզի հիմնանորոգումը, որ ամրագրվել էր Իջեւան համայնքի 2017-2021 թթ. հնգամյա զարգացման ծրագրով մեծիմասամբ իրականացվեց բարերարների ֆինանսավորմամբ:

Նշենք, որ 2022թ. հաստատվելու է Իջեւան համայնքի նոր հնգամյա զարգացման ծրագիրը՝ նախատեսված 2022-2027թթ. համար, որի մշակման աշխատանքներում շահառու բոլոր կառույցների ներգրավվածության ապահովման դեպքում հնարավոր կլինի համայնքային կարիքների առավել հասցեական քարտեզագրում իրականացնել եւ դրանց տալ համապատասխան լուծումներ:

Ֆլորա Խաչատրյան

 

 

Սույն հոդվածը հրապարակվել է «Համայնքային համախմբում՝ հանուն թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացնում է Քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿEuropean Union in Armenia-ի ֆինանսավորմամբ՝  People in Need Armenia-ի՝ «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում: