Մեր մասին

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնը (այսուհետ՝ ՔԵԿ) քաղաքական շահեր չհետապնդող հասարակական
կազմակերպություն է, որը ՀՀ Արդարադատության Նախարարությունում գրանցվել է 2018 թվականի հուլիսի 16-ին։
Կազմակերպության գրասենյակը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում։


ՔԵԿ-ի առաքելության հիմքում ընկած են ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմակարծության ու
իրավական մշակույթի խթանման սկզբունքները։


2015թ․ դեռեւս որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ ՔԵԿ-ը մասն էր Քաղաքացիական Երիտասարդական
Կենտրոնների, որոնք ստեղծվել էին ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբի կողմից՝ Պահանջատեր
Հասարակություն՝ Հանուն Պատասխանատու Կառավարման ծրագրի շրջանակներում։


2015-2018թթ․ ՔԵԿ-ի գործունեությունը միտված էր երիտասարդների կարողությունների եւ հմտությունների
զարգացմանը, որոշումների կայացման՝ պետական, տեղական ինքնակառավարման ու հասարակական
գործընթացներում քաղաքացիների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը, ինչը ամրագրված է կազմակերպության կանոնադրության մեջ:
 

Կազմակերպության 2021-2023թթ. Ռազմավարական պլանը ուղղված է սույն կակոնադրական նպատակների իրագործմանը: