Ալավերդի, Մարտունի, Նոյեմբերյան խոշորացված համայնքների 2017-2021թթ․ հնգամյա զարգացման ծրագրերի կատարողականի մոնիտորինգ

Ալավերդի, Մարտունի, Նոյեմբերյան խոշորացված համայնքների 2017-2021թթ․ հնգամյա զարգացման ծրագրերի կատարողականի մոնիտորինգ 2023-02-27 12:59:42 64

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն»  համայնքային զարգացման ՀԿ-ն ամփոփեց Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ ի դեմս Երեւանում Բուլղարիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող “Young Changemakers for Democracy” ծրագիրը, որը նպատակն էր խթանել մասնակցային կառավարման սկզբունքների առաջխաղացմանը։

Ծրագրի շրջանակներում ՀՀ Ալավերդի, Մարտունի, Նոյեմբերյան համայնքների ավելի քան 18 երիտասարդներ ներգրավվել են կրթական ծրագրերի մեջ՝ բարելավելով համայնքային ռազմավարական փաստաթղթերի վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ձեւավորել քաղաքացիական վերահսկողություն իրականցնելու կարողությունները։

Ծրագրի երկրորդ փուլում ծրագրի շահառու երիտասարդներրը իրականացրել են իրենց համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի (ՀԶԾ) ՝ ներառյալ տարեկան աշխատանքային պլանների եւ բյուջեների կատարողականի գնահատմանն ուղղված հանրային մոնիտորինգի աշխատանքներ։

Ուսումնասիրության առարկա են հանդիսացել․

Մոնիտորինգի ընթփացքում թիրախ համայնքապետարաններ են ուղարկվել տեղեկատվության հարցումներ, իրականացվել են համայնքաետարանների կայքերի ուսումնասիրություններ, կատարվել են նաեւ համայնքային դիտարկումներ՝ կատարված աշխատանքների հավաստիության մասին ինֆորմացիա ձեռք բերելու նպատակով։

Ձեռք բերված արդյունքների մշակման արդյունքում մշակվել է զեկույց։

Զեկույցի արդյունքների հանրայնացման շրջանակներում իրականացվել են 3 հանդիպումներ թիրախ համայնքներում՝ ՏԻՄ-երի, ՀԿ-ների, ակտիվ քաղաքացիների ներգրավմամբ։