2022թ. սեպտեմբերին «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն ամփոփեց «Իրազեկ մանկավարժ՝ հաշվետու արհմիություններ» ծրագիրը, որը մեկնարկել էր սույն տարվա հունվար ամսին: Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը իրականացրել է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթության ոլորտում գործող արհեստակցական միությունների ֆինանսական գործունեության մոնիտորինգ, որը մասնավորապես միտված էր հետեւյալ խնդիրների ուսումնասիրմանը.
Հետազոտական աշխատանքները իրականցվել են Տավուշի մարզի խոշորացված Իջեւան, Դիլիջան, Բերդ եւ Նոյեմբերյան համայնքների հանրակրթական ոլորտում գործող 9 արհմիություններում: Տեղեկատվության հավաքագրման համար կիրառվել են որակական խորը հարցազրույցներ արհմիության նախագահների, կրթության ոլորտի անկախ փորձագետների եւ ՀՀ Կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչների հետ: Իրականացվել են նաեւ ֆոկուս-խմբային քննարկումներ արհմիությունների ավելի քան 80 անդամ-մանկավարժների հետ: Ստացված տվյալները հավաքագրվել են, վերլուծվել, որի հիման վրա մշակվել է մոնիտորինգի արդյունքները ներկայացնող զեկույցը:
Զեկույցի արդյունքները շահառու տարբեր խմբերին հասանելի դարձնելու եւ գրանցված արդյունքների շուրջ երկխոսություն ձեւավորելու նպատակով սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ մոնիտորինգի զեկույցի հանրային քննարկումը: Քննարկումը տեղի ունեցավ Իջևան քաղաքում, որին ներկա էին հանրակրթության ոլորտի արհմիության անդամներ, հասարակական կազմակերպություններ, համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի երիտասարդության, սոցիալական աջակցության եւ առողջապահության բաժնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ոլորտով հետաքրքրված քաղաքացիներ:
Ծրագրի արդյունքների հետագա ջատագովության նպատակով առաջիկայում նախատեսվում է բազմաշահառու քննարկում կազմակերպել նաեւ Երեւանում՝ ոլորտը կարգավորող օրենսդիր մարմինների, արհմիությունների հարցերով մասնագիտացող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ արհմիությունների թափանցիկության բարձրացման նպատակով առավել հասցեական լուծումներ ձեւակերպելու եւ դրանց իրագործման ուղիները հստակեցնելու նպատակով:
_____________________________________________________________________________________________________________________________________________________________
Հետազոտությունը իրականացրել են Civil Youth Center/Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը եւ Restart Foundation for Science and Education հիմնադրամը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ եւ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում: