Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնը մեկնարկում է իր նոր ծրագիրը, որը ուղղված է Տավուշի մարզի երիտասարդների կարողությունների եւ հմտությունների զարգացմանը, որոնք կնպաստեն որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավվածությանը: Երիտասարդները իրենց ուժերը կփորձեն վիդեովլոգինգի մեջ` վիզուալիզացնելով ամենատարբեր բնույթի սոցիալական, մշակութային, երիտասադական հիմնախնդիրներ: Ծրագրի շրջանակներում կներգրավեն Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Իջեւանի ամենահեռավոր համայնքների 15-25 տարեկան երիտասարդները: Ծրագիրը իրականացվում է Prague Civil Society Foundation-ի աջակցությամբ: