2020թ. սեպտեմբերից 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն Black Sea Trust (the project of the German Marshall Fund)-ի ֆինանսական օժանդակությամբ եւ Կրթական հետազոտությունների եւ խորհրդատվությունների հետ համագործակցությամբ «Կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացրել է հետազոտություն՝ ուղղված համավարակի պայմաններում պետական կրթական քաղաքականության արդյունավետության գնահատմանը:
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են.
-Հեռավար կրթության որակեն ու հասանելությունը
-Սովորողների եւ ուսուցիչների կրթական կարիքների արձագանքման մեխանիզմները
-Պետական եւ միջազգային ռեսուրսների մոբիլիզացման պետական քաղաքականության արդյունավետությունը:
Հետազոտությունը իրականացվել է ՀՀ բոլոր մարզերում: Հետազոտությանը մասնակցել են հավաքագրման որակական եւ քանակական մեթոդներ, այդ թվում՝ առցանց հարցումներ 722 ուսուցիչների, 7-րդ եւ բարձր դասարանի 867 աշակերտների եւ 800 ծնողների շրջանում: Իրականացվել են 8 փորձագիտական, ինչպես նաեւ 16 որակական հարցազրույցներ կրթությունից դուրս մնացած աշակերտների ծնողների հետ, իրականացվել է վիճակագրական տվյալների եւ իրավական ակտերի վերլուծություն։ Հետազոտության շրջանակներում գրավոր հարցումներ են ուղարկվել 30 մարզային դպրոցների տնօրեններին, ընդ որում՝ յուրաքանչյուր մարզից ընտրվել է 3-ական դպրոց՝ միջնակարգ, ավագ եւ հիմնական՝ պարզ պատահական ընտրանքի կիրառման մեթոդով։
Ս/թ. հունիսի 14-ին տեղի ունեցավ զեկույցի հանրային քննարկումը, որին մասնակցում էին կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություններ, ուսուցիչներ, տնօրեններ, ներկայացուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ինչպես նաեւ կրթության փորձագետներ:
Ներկայացնում ենք ամբողջական զեկույցը::