Համայնքային համախմբում՝ հանուն թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման

Համայնքային համախմբում՝ հանուն թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման 2021-10-15 19:52:36 543

 

Քաղաքացիական երիտասարդական կենտրոնEuropean Union in Armenia-ի ֆինանսավորմամբ՝  People in Need Armenia-ի՝ «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում 2021թ. փետրվարից մեկնարկել է «Համայնքային համախմբում՝ հանուն թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման» ծրագիրը:

Ծրագրի նպատակը Իջեւան համայնքի զարգացման հնգամյա ծրագրի (ՀԶԾ) մշակման եւ կառավարման աշխատանքների տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ հաշվետվողականության խթանումն է՝ 2017-2021թթ. ՀԶԾ-ի կատարողականի արդյունավետության մոնիտորինգի եւ հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով: 

 

Ծրագիր հնարավորություն կտա մեծացնել  հանրային մասնակցությունը համայնքային ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներում՝ վերածելով այն ներառական գործընթացի, որի արդյունքում համայնքի տարբեր շահագրգիռ կողմեր հնարավորություն կունենան ներգրավվել որոշումների կայացման գործընթացում եւ բարձրաձայնել համայնքի զարգացման վերաբերյալ իրենց դիրքորոշումները:

Ծրագրի թիրախ խմբերն են.

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կգրանցվեն հետեւյալ արդյունքները.

  1. ՀԶԾ կառավարման եւ վերահսկամ աշխատանքներում հանրային մասնակցության բարելավում 50%-ով՝ փաստաթղթի մշակման աշխատանքներում համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնից  զատ ներառելով համայնքային ենթակայությամբ գործող կառույցների, տեղական ՀԿ-ների ներկայացուցչներին, ինչպես նաեւ՝ համայնքի բնակիչներին:
  1. ՏԻ մարմինների հաշվետվողականության եւ թափանցիկության. ցուցանիշի բարելավում 50%-ով՝ բացի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքէջում համապատասխան տեղեկատվության տեղադրումից կիրառելով իրազեկման այլ միջոցներ :
  1. Հանրային միջոցների կառավարման արդյունավետության բարելավում 40%-ով` 2017-2021թթ.բյուջեի կատարողականի տվյալների հանրայնացման միջոցով:

Մոնիտորինգի ավարտին կհրապարակվի ամփոփիչ վերլուծական զեկույց, որը հասանելի կլինի մեր կայքում: