Իջեւանի 2017-2021թթ․ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մոնիթորինգ

Իջեւանի 2017-2021թթ․ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մոնիթորինգ 2022-01-21 16:34:22 469

Քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ-ն 2021թ․ մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է Իջեւան համայնքի 2017-2021թթ․ զարգացման ծրագրի մոնիթորինգ, ինչը «Համայնքային համախմբում՝ հանուն թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման» ծրագրի մաս էր կազմում։

Մոնիթորինգի նպատակը Իջեւանի ՀՀԶԾ-ի մշակման եւ կառավարման աշխատանքների կատարման գործում տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ հաշվետվողականության խթանումն էր։Մոնիթորինգի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են ՀՀԶԾ-ի տարեկան բյուջեները, աշխատանքային եւ գնումների պլանները՝ նախատեսված եւ փաստացի իրականացված աշխատանքների համեմատական վերլուծության նպատակով:

Հետազոտության գործիքակազմը ներառել է տեղական ինքնակառավարումը կարգավորող ՀՀ օրենսդրության ուսումնասիրություն, տեղեկատվության հարցումների հղում Իջեւանի համայնքապետարան, համայնքապետարանի պաշտոնական կայքի ուսումնասիրություն, դիտարկումներ, 10 անհատական հարցազրույցներ համայնքապետի, ավագանու անդամների եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Համայնքային կարիքների քարտեզագրման համար իրականացվել է առցանց հարցում համայնքի բնակիչների շրջանում եւ երեք ոլորտային ֆոկուս-խմբային քննարկումներ համայնքում գործող հասարակական կառույցների, ՀՈԱԿ-ների ներկայացուցիչների եւ երիտասարդների հետ՝ հաջորդ՝ 2022-2027թթ․ զարգացման ծրագրում ներառելու նպատակով։

Ներկայացնում ենք ամբողջական զեկույցը։ 


Հետազոտությունն իրականացվել է  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ եւ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՀԿ) կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Սույն ծրագրի շրջանակներում Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ-ն իրականացնում է ջատագովության արշավ, որն ուղղված է համայնքի ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներում հանրային մասնակցության խթանմանը ծրագրի շրջանակներում։