Կրթության մատչելիության ու հասանելիության ապահովումը որպես կրթության իրավունքի իրացման գրավական

Կրթության մատչելիության ու հասանելիության ապահովումը որպես կրթության իրավունքի իրացման գրավական 2020-02-04 21:34:32 1799

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնը Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է  «Կրթության մատչելիության ու հասանելիության ապահովումը որպես կրթության իրավունքի իրացման գրավական» ծրագիրը:

Ծրագրի իրականացման վայր. Կողբ, Թեղուտ, Տավուշ, Ջուջեւան, Հովք, Նորաշեն, Բագրատաշեն, Աղավնավանք, Պառավաքար, Գետահովիտ, Դիտավան, Կիրանց։

Ծրագրի իրականացման ժամկետները. 12 ամիս. մեկնարկը` 15 հունվարի, 2019թ. ավարտը` 31 դեկտեմբերի, 2019թ.

Ծրագրի նպատակն է պարզել ՀՀ Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում կրթության իրավունքի իրացման հասանելիության և մատչելիության մակարդակը:

Ծրագրի խնդիրներն են՝

Ուսումնասիրության արդյունքները նախ քննարկվել են Իջեւանում` ուսումնասիրված դպրոցների տնօրենների, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչների, տեղական ՀԿ-ների եւ ոլորտի այլ շահառու անդամների մասնակցությամբ: Համատեղ քննարկման արդյունքում լրամշակվել են վեր հանված խնդիրների հիման վրա մշակված առաջարկությունները:Ծրագրի ամփոփիչ փուլում կլոր-սեղան քննարկում է կազմակերպվել Երեւանում` կրթության ոլորտում աշխատող միջազգայինկազմակերպությունների, ոլորտի այլ փորձագետների մասնակցությամբ:

Կից կարող եք տեսնել զեկույցը.