Կրթություն բոլորին

Կրթություն բոլորին 2020-09-03 11:53:25 498

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն-ը Black Sea Trust for Regional Cooperation-ի ֆինանսական աջակցությամբ եւ Center for Educational Research and Consulting հետ համագործակցությամբ սեպտեմբերի 2-ից մեկնարկում է COVID-19 համաճարակին ի պատասխան պետության կողմից մշակած կրթական քաղաքականության արդյունավետության գնահատման հետազոտություն: Այն մասնավորապես միտված է լինելու հետեւյալ խնդիրների ուսումնասիրմանը.

-Կրթական ծառայությունների որակի եւ հասանելիության գնահատում:
-Պետական եւ միջազգային ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման եւ բաշխման ռազմավարության գնահատում:
-Ուսուցիչների եւ աշակերտների կարիքների արագ արձագանքման մեխանիզմների արդյունավետության գնահատում:

Ուսումնասիրությունը անց է կացվելու Հայաստանի Հանրապետության 30 մարզային դպրոցներում՝ ներգրավելով կրթական գործընթացին մասնակից բոլոր շահառուներին՝ պետական քաղաքականություն մշակողներից մինչեւ քաղաքականության վերջնական սպառողներ: