Կրթություն` գերազանցության եւ հզորացման համար

Կրթություն` գերազանցության եւ հզորացման համար 2019-09-01 12:50:32 1885

 

 

2019թ. սեպտեմբերին Քաղաքացիական Երիըտասարդական Կենտրոնը մեկնարկեց  ԱՄՆ ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթություն գերազանցության եւ հզորացման համար» մեկամյա ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակը Տավուշի մարզի երիտասարդների քաղլրագրության կարողությունների զարգացումն է, որը հնարավորություն կընձեռի համակողմանիորեն լուսաբանել մարզային կյանքը` մարդկային պատմությունների եւ համայնքային խնդիրների լուսաբանման միջոցով:

Ծրագրի իրականացման ընթացքում սկսնակ քաղլրագրողները հնարավորություն կունենան մասնակցել երկու շրջափուլով իրականացվող հատուկ դասընթացների եւ թրեյնինգների, որոնց ընթացքում կբարելավեն իրենց գիտելիքները լրագրության, մեդիագրագիտության, ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ: Ակնկալվում է, որ ծրագրի բարեհաջող իրականացումը մի կողմից կխթանի երիտասարդների քաղաքացիական ինքնագիտակցության ձեւավորմանը, մյուս կողմից` կխթանի տեղական ինքնակառավարման մարմինների, քաղհասարակության կազմակերպությունների եւ մեդիայի համագործակցությանը