Քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ-ն 2021թ. մայիսից Freedom House-ի ֆինասական աջակցությամբ իրականացնում է ծրագիր, որը ուղղված է Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում գործող քաղհասարակության կազմակերպությունների, երիտասարդների եւ տեղական ինքնակառավարման մարմինների մեդագրագիտության ու քննադատական մտածողության զարգացմանը, մեդիամանիպուլյացիաների վերաբերյալ մարզաբնակների իրազեկվածության բարձրացմանը:
Ծրագրի մասնակիցները կներգրավեն կրթական ծրագրերի մեջ, այնուհետ հնարավորություն կունենան իրականացնել իրենց անհատական պրոյեկտները, որոնք եւս միտված կլինեն մարզաբնակների շրջանում կեղծ պատմույթների տարածման կանխմանը, առցանց հարթակներում կիբերանվտանգության ապահովմանը: