Քաղաքացիական վերահսկողություն՝ հանուն թափանցիկ համայնքապետարանների

Քաղաքացիական վերահսկողություն՝ հանուն թափանցիկ համայնքապետարանների 2020-09-03 15:10:33 491

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն-ը Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ 2020թ. հունիսից մեկնարկել է նոր ծրագիր, որի հիմնական նպատակն է խթանել Տավուշի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ համայնքային հողերի օտարման ոլորտում մատուցվող ծառայությունների արդյունավետության մոնիտորինգի միջոցով: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի համայնքային հողերի արդյունավետ կառավարմանը՝ հանրային շահի առավելագույն պաշտպանությամբ:

Ծրագրի ծածկույթը ներառում է խոշորացված Բերդ, Նոյեմբերյան, Բերդ, Այրում, Կողբ, Դիլիջան համայնքները, ինչպես նաեւ Իջեւանը: