Քաղաքացիական երիտասարդական կենտրոն համայնքային զարգացման ՀԿ-ն Բուլղարիաի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ ի դեմս Երեւանում Բուլղարիայի դեսպանատան, մեկնարկում է Young Changemakers for Democracy ծրագիրը:
Ծրագիրն ուղղված է տեղական ժողովրդավարության եւ մասնակցային կառավարման մեխանիզմների ամրապնդմանը՝ երիտասարդների շրջանում քաղաքացիական կրթության բարելավման, հանրային միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարողությունների զարգացման եւ տեղական մակարդակում որոշում կայացնողների հետ երկխոսության հարթակների ձեւավորման միջոցով:
Ծրագրի աշխարհրագրությունը ընդգրկում է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերը:
Ծրագրի թիրախ խմբերն են Այրում, Ալավերդի, Մարտունի համայնքների 15-25 տարեկան ակտիվ երիտասարդները, տեղական ինքնակառավարման մարմինները՝ ավագանու անդամները, համայնքապետերը եւ համայնքային ռազմավարական փաստաթղթերի մշակման պատասխանատու փորձագետները:
Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կգրանցվեն հետեւյալ արդյունքները.
-Փոքր համայնքների 18 երիտասարդների մասնակցային տեղական ինքնակառավարման մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
-ՏԻ մարմինների հետ հաղորդակցության բարելավում
-ՏԻ մարմինների աշխատանքի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացում
-Մասնակցային կառավարման բարելավում